Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Սիրիայի ազգային բանակ» ահաբեկչական կազմակերպությունը, որը գործում է Թուրքիայի հովանու ներքո և պատերազմում է Սիրիայի օրինական իշխանությունների (Բաշար ալ Ասադ) դեմ, հաստատել է, որ իր զինյալները տեղափոխվել են Ադրբեջան՝ Հայաստանի և Արցախի դեմ կռվելու։ Այս մասին քրդական Rudaw գործակալության հետ զրույցում նշել է կազմակերպության հրամանատարներից գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը։
«Զինյալները վատ տնտեսական պայմանների պատճառով իրենց ընտանիքների գոյությունը ապահովելու համար հարկադրված Ադրբեջան են գնացել՝ պատերազմելու։ Աֆրինի, Սերե Քանիյեի և այլ շրջանների տնտեսական դրությունը շատ վատ է, և ընտանիքները չեն կարողանում իրենց գոյությունն ապահովել»,- նշել է ահաբեկիչների հրամանատարը։
Ուբեյդն ասել է, որ Թուրքիան տնտեսապես աջակցում է 70 հազարից ավելի զինյալի, որոնք պատրաստ են ամեն տեղ պատերազմել՝ հանուն Թուրքիայի ազգային շահերի։ Նա նաև ընդգծել է, որ իր վարձկան-զինյալները նույն կերպ կռվում են Լիբիայում։
Հիշեցնենք, որ Աֆրինը, Սերե Քանիյեն (Ռաս ալ Այն) և այն շրջաններ ապօրինաբար բռնազավթվել են Թուրքիայի կողմից: