կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 11:20
Քաղաքական

Ծառուկյանի առանձնատան մոտ հարյուրավոր աջակիցներ են հավաքվել, ժամանել են կարմիր բերետավորները

Ծառուկյանի առանձնատան մոտ հարյուրավոր աջակիցներ են հավաքվել, ժամանել են կարմիր բերետավորները

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ այս պահին հարյուրավոր աջակիցներ են հավաքվել։

Նրանք վանկարկում են «Ծառուկյան, Ծառուկյան»։

ԲՀԿ երիտասարդական միության նախագահ Աշոտ Անդրեասյանը լրագրողներին ասաց, որ հավաքվածները ոչ միայն կուսակցականներ են, այլև այլ քաղաքացիներ, որոնք եկել են աջակցելու Գագիկ Ծառուկյանին, քանի որ վստահ են, այն, ինչ կատարվում է, քաղաքական հետապնդում է։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ առանձնատան մոտ են ժամանել ոստիկանական ուժեր, մասնավորապես, կարմիր բերետավորները։