|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ավստրիայի Եվրամիության հարցերով նախարար Կարոլին Էդտշտադլերը Թուրքիային մեղադրել է ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար միգրանտներին օգտագործելու մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Թուրքիան միգրացիան և միգրանտներն օգտագործում է որպես Եվրամիության վրա ճնշման լծակ, մենք դա չենք հանդուրժի: Ո'չ Թուրքիան, ո'չ Բելառուսը, 'ոչ էլ աշխարհի որևէ այլ երկիր չեն կարողանա շանտաժի ենթարկել մեզ՝ որպես Եվրամիության»,- ասել է Էդտշտադլերը:
Նրա խոսքով` ԵՄ երկրները, որոնք բախվում են անօրինական ներգաղթյալների հոսքի հետ, կարող են հույս դնել Եվրամիության իրենց գործընկերների աջակցության վրա:
Էդտշտադլերը նաև կոչ է արել ԵՄ-ին` համատեղ լուծել միգրանտների խնդիրը այն երկրներում, որտեղից մարդիկ հեռանում են, և այն երկրներում, որոնք հանդես են գալիս որպես տարանցման կետեր:
Նա նաև հիշեցրել է, որ Ավստրիան այլևս փախստականներ չի ընդունի, քանի որ 2015-ից ի վեր երկրում ավելի քան 120 հազար մարդ արդեն ապաստան է ստացել: