կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 15:25
Տարածաշրջան

Գյուլենի հազարավոր աջակիցներ շինծու մեղադրանքներով բանտարկված են Թուրքիայում. Human Rights Watch

Գյուլենի հազարավոր աջակիցներ շինծու մեղադրանքներով բանտարկված են Թուրքիայում. Human Rights Watch

Human Rights Watch իրավապաշտպան դիտորդական կազմակերպությունը մարդու իրավունքների վերաբերյալ 2020 թ. զեկույցում հաղորդել է, որ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հազարավոր հետևորդներ ահաբեկչության շինծու մեղադրանքով պահվում են Թուրքիայի բանտերում:

Հիշեցնենք, որ Գյուլենական շարժումը Թուրքիայի կառավարության կողմից մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջումը կազմակերպելու մեջ և անվանվում է «ահաբեկչական»: Մինչդեռ՝ ինչպես Գյուլենը, այնպես էլ շարժումը հերքել են հեղաշրջման փորձին կամ ահաբեկչական որևէ գործողության մեջ ներգրավվածությունը:

«Տարիներ շարունակ կամայական կալանքի տակ գտնվող նշանավոր անձնավորություններին զուգահեռ, հազարավոր մարդիկ պահվում են նաև ահաբեկչության կեղծ մեղադրանքներով՝ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու համար, որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն»,- ասվում է HRW-ի՝ 2021 թ.  զեկույցում։

Նոյեմբերին Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ ձախողված հեղաշրջումից հետո՝ 2016 թվականից առ այսօր, ձերբակալվել է 292,000 մարդ, իսկ 96,000-ը ձերբակալվել են Գյուլենի կազմակերպության հետ ենթադրյալ կապերի պատճառով: Նախարարը հստակեցրել է, որ այս պահին Թուրքիայի բանտերում կա 25 հազար մարդ, որոնք նույնականացվում են որպես գյուլենական շարժման անդամներ:

Փաստաթղթում նշվում է, որ, հազարավոր բանտարկյալներից բացի, Գյուլենական շարժման տասնյակ այլ հետևորդներ ստիպված էին փախչել Թուրքիայից՝ խուսափելու համար կառավարական բռնաճնշումներից: