Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հորդանանի պետական անվտագության դատարանը սկսել է քննել 2018-ին, Ամմանի Ալուահտաթ շրջանում ահաբեկչական գործողություններ ծրագրած չորս ամբաստանյալների գործը։
Հորդանանցի չորս ամբաստանյալները նույն՝ Ալուահտաթ թաղամասի բնակիչներ են։
2018- ին նրանք ծրագրել էին ահաբեկչական հարձակումներ կազմակերպել թաղամասի հայկական եկեղեցու և ալկոհոլային խմիչքներ վաճառող խանութի վրա։
Չորս ընկերները Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության համակիրներ են։
Ըստ մեղադրականի, Սիրիա անցնելու և ահաբեկչական կազմակերպությանը միանալու անհաջող փորձերից հետո, ահաբեկիչները որոշել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ամմանում ՝ ի նշան աջակցության Իսլամական պետությանը։
Սկզբից որոշել են պայթուցիկ սարքեր տեղադրել, բայց պատրաստելու դժվարություն ունենալու պատճառով որոշել են արագ հարձակումներ իրականացնել։
2018-ին ամբաստանյալներից մեկը ձերբակալվել է՝ Իսլամական պետության քարոզչության մեղադրանքով։ Մյուս երեքը շարունակել են իրենց շրագրերը մշակել։
Ավելի ուշ՝ խմբի մեկ այլ անդամի ձերբակալումով նրանց ծրագրերը բացահայտվել են։
Այժմ չորս ամբաստանյալները դատվում են Հորդանանի Պետական Անվտանգության Դատարանի առաջ։