Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ոստիկանության ներկայացուցիչների հետ և օրակարգային թեմաների մասին ելույթով հանդես եկել. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Էրդողանը նշել է, որ իրենք շարունակելու են պայքարել «զուգահեռ պետություն ստեղծել ջանացող կառույցի դեմ», ինչի համատեքստում էլ հերթական զառանցանքներ է հնչեցրել հայերի հասցեին՝ մեղադրելով «հայ հանցախմբերին» այդ կառույցի հետ համագործակցելու և Թուրքիայի դեմ դավադրություններ կազմակերպելու մեջ:
«Այս դավաճան հանցախումբն աշխարհի բոլոր անկյուններում Թուրքիայի դեմ աշխատանք է տանում: Ուր էլ գնանք, տեսնում ենք, որ զուգահեռ կառույցի անջատողական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները, հայ հրոսակախմբերի հետ ուս ուսի տված, գործում են ընդդեմ մեր պետության»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ ինքն անձամբ դրա ականատեսն է եղել ԱՄՆ-ում կոնֆերանսի ժամանակ: «Այդ կառույցը Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK), հայկական ահաբեկչական խմբավորման հետ իմ անձի և իմ պատվիրակության դեմ ցույցեր կազմակերպեց»,- ասել է Էրդողանը:
Նա խոստացել է, որ «հակաթուրքական» այդ ուժերի դեմ պայքարը չի մնալու միայն Թուրքիայի ոստիկանության ու անվտանգության ուժերի ուսին՝ նշելով, որ Թուրքիա պետությունը, ի վերջո, հաղթելու է իր դեմ գործող ուժերին:
Նշենք, որ «զուգահեռ կառույց» կամ «զուգահեռ պետություն» անվանում են ամերիկաբնակ, Էրդողանի գլխավոր ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած իսլամական շարժումը: