| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուզբեկստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի 21 բնակչի, որոնք կասկածվում են «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Տաշքենդի արտաքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
«Փետրվարի 19-ին Տաշքենդում չեզոքացվել է «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների և անդամների գործունեությունը»,- պարզաբանված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալների համաձայն՝  հարուցված քրեական գործի շրջանակներում մայրաքաղաքի 18 հասցեներում խուզարկություններ են կատարվել, ինչի արդյունքում ձերբակալվել է 21 մարդ, որոնք ընկել են Սիրիայում խմբավորման կազմում գործունեություն ծավալող Ուզբեկստանի քաղաքացու գաղափարական ազդեցության տակ:
Այդ առնչությամբ տարածված հայտարարությունում նշվում է. «Նրանք ծրագրում էին նրան ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ուղևորվել այնտեղ և ներգրավվել խմբավորման շարքերում»:
Հավելվում է նաև, որ քրեական հոդվածը մեղադրյալների համար նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր,որ նախօրեին Ալկմաթիում ահաբեչկության փորձ էր կանխվել: