Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից մոտ 25 կմ հեռու գտնվող փոքր քաղաքում ձերբակալվել է Ասիայի հարավարևելյան հատվածում գործող «Ջեմաահ Իսլամիա» ահաբեկչական խմբավորման գլխավոր առաջնորդ Պարա Վիջայանտոն, որը 16 տարի հետախուզման մեջ էր: Այս մասին գրում է straitstimes.com-ը:
Նշվում է, որ ավելի քան 50 տարեկան տղամարդն Ասիայի խոշորագույն ահաբեկչական խմբավորման ղեկավարի դերը ստանձնել էր դեռևս 2008 թվականին, երբ խմբավորման նախկին ղեկավարը ձերբակալվել էր Մալայզիայում ու արտահանձնվել Ինդոնեզիային:
Ահաբեկչի ձերբակալությունից հետո տեղի ոստիկանությունը խուզարկել է նրա վարձակալած տունը` հայտնաբերելով զենք-զինամթերք, ինչպես նաև ծայրահեղական բովանդակությամբ գրականություն:
«Ջեմաահ Իսլամիա»-ն Ինդոնեզիայում իրականացված ամենաարյունալի ահաբեկչական հարձակման կազմակերպիչն է: Այն տեղի է ունեցել Բալիում 2002 թվականին` դառնալով ավելի քան 200 մարդու մահվան պատճառ:
Ըստ որոշ չճշտված տեղեկությունների` ասիական խմբավորումը առնչություն ունի «Ալ Քաիդա»-ի հետ: