Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով` մենք չպետք է սահմանափակվենք` ադրբեջանական կողմի իրականացրած խախտումների ու անմարդկային գործողությունների վերաբերյալ միջազգային կառույցներին նամակներ կամ դիմումներ գրելով: Մենք պետք է հետամուտ լինենք և արձագանք պահանջենք: Մասնավորապես` երեխայի սպանության և մյուս երեխաներին վիրավորելու կամ դպրոցները գնդակոծելու վերաբերյալ պետք է դիմել ՄԱԿ-ի համապատասխան հարցերով զբաղվող ինստիտուտներին:
Ալավերդյանը, ով Արցախում ադրբեջանական կողմի կատարած վայրագությունների վերաբերյալ փաստահավաք էր անցկացնում, լրագրողներին ներկայացրեց իր տպավորությունները:
«Ականատես եղանք այնպիսի պատկերների, որոնք չէինք տեսել անգամ 1992-ին, քանի որ այն ժամանակ գործողությունները միանգամից չէին, և մարդկանց համար դա այսքան անսպասելի չէր: Այն, ինչ կատարվել է Արցախում, մինչ օրս չնկարագրված դեպքեր էին: Ադրբեջանն այս պատերազմում իրեն պահում է ահաբեկչական խմբավորման պես»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը վերաբերում է մարդկանց, կանանց, ծերերի նկատմամբ կատարված աննկարագրելի գործողություններին, վայրագություններին:
Ըստ Ալավերդյանի՝ ադրբեջանական կողմն իր վայրագությունները կատարում է ցուցադրաբար՝ դրանք լրատվամիջոցներով տարածելով, ինչը նույնպես միջազգային կոնվենցիաների խախտում է: