Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել «Ֆայլաք ալ Շամ» խմբավորման շտաբին Քաֆր Թախարիմում (հյուսիսային Իդլիբում)՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ, ինչը հանգեցրել է խմբավորման 60 զինյալի մահվան. հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։
Սա հստակ ազդանշան է Թուրքիային և ցույց է տալիս Մոսկվայի ու Անկարայի միջև լուրջ տարաձայնությունները, որոնք արդյունք են ինչպես Սիրիայում և Լիբիայում շահերի բախման, այնպես էլ Արցախում թուրքական անմիջական ներգրավվածության:
«Ֆայլաք ալ Շամը» ներկայումս, այսպես կոչված, սիրիական չափավոր ընդդիմության ամենաազդեցիկ խմբավորումն է, որի ներկայացուցիչները ընդգրկված են «Ազատագրության ազգային ճակատ» և «Սիրիայի ազգային բանակ» ահաբեկչական խմբավորումների ղեկավարության մեջ: Այն «Ահրար ալ Շամ»-ին հեռացրել է այս պաշտոնից մեծ մասամբ Թուրքիայի աջակցության շնորհիվ:
Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը զերծ էին մնացել Իդլիբի խորքում գտնվող «Ֆայլաք ալ Շամ»-ի հենակետերին հարվածելուց, նույնիսկ՝ բաց ռազմական արշավների ժամանակահատվածներում:
«Ֆայլաք ալ Շամի» շտաբի վրա հարձակումը ուշագրավ է նրանով, որ Թուրքիան Իդլիբում դրա միջոցով վճարում է իր աջակցությունը վայելող ապստամբներին: Խմբավորումը պատասխանատու է Իդլիբում թուրքական ներկայության պաշտպանության համար:
«Ֆայլաք ալ Շամ»-ի ներկայացուցիչներն աշխատում են սահմանադրական հանձնաժողովում և մասնակցում են Աստանայի ու Ժնևի գործընթացներին։