|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ճապոնիան հրաժարվել է ԱՄՆ-ի «Էգիս Աշոր» ցամաքային հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայելու իր ծրագրից. հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարար Տարո Կոնոյին:
Ավելի վաղ նա հայտարարել էր Aegis Ashore-ից հրաժարվելու մտադրության մասին`դրանց արժեքի, տեղակայման ժամկետների և մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով:
Կառավարությունը որոշել էր 2017 թվականին Ճապոնիայում տեղակայել ամերիկյան երկու Aegis Ashore ցամաքային համակարգ՝ Հյուսիսային Կորեայի հրթիռների շարունակական գործարկման ֆոնին: Դրանք նախատեսվում էր տեղակայել հյուսիս-արևմուտքում գտնվող Ակիտա պրեֆեկտուրաներում և երկրի հարավ-արևմուտքում գտնվող Յամագուչիում: Դրանց գործողությունների շառավիղը կարող էր ծածկել ամբողջ Ճապոնիան: Յուրաքանչյուր կայանի արժեքը գնահատվել է 100 միլիարդ յեն (մոտ 890 միլիոն դոլար), իսկ շահագործումը նախատեսվում էր մինչև 2023 թվականը:
Ռուսաստանը բազմիցս հասկացրել է, որ Ճապոնիայի նման մտադրությունները չեն բարելավում իրավիճակը տարածաշրջանում ռազմավարական կայունության ոլորտում և չեն կարող հաշվի չառնվել Տոկիոյի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ բանակցությունների ժամանակ: