Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը եւ Ռումինիան պայմանագիր են ստորագրել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերն այդ երկրի տարածքում տեղակայելու մասին: Ամերիկյան կողմից պայմանագիրը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ Ռումինիայի կողմից` արտգործնախարար Թեոդոր Բակոնսկին: Պայմանագրի համաձայն` համակարգը Ռումինիայում կտեղադրվի 2015-ին. տեղեկացնում է mignews.com-ը:
Նմանատիպ պայմանագիր է ստորագրվել նաեւ Թուրքիայի կառավարության հետ: Թուրքիայի տարածքում տեղակայվելու է ռադիոտեղորոշիչ համակարգ: Անկարայում ստորագրված փաստաթղթի տակ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի եւ ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի ստորագրություններ են: Ռադարը տեղակայվելու է Թուրքիայի հարավ-արեւելքում` Մալաթիայում:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով` այն ղեկավարվելու է Գերմանիայում գտնվող օպերատիվ կենտրոնից: Ռադիոտեղորոշիչ կայանի տվյալները ներկայացվելու են նաեւ թուրքական իշխանություններին: Նախատեսվում է, որ այն կսկսի գործել այս տարվա դեկտեմբերից: