կարևոր
358 դիտում, 6 ժամ առաջ - 2024-11-21 23:37
Աշխարհ

ԵՄ շուրջ 20 երկրներ պայմանավորվել են ուժեղացնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը

ԵՄ շուրջ 20 երկրներ պայմանավորվել են ուժեղացնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը

ԵՄ անդամ շուրջ 20 երկրներ ստորագրել են համագործակցությունն ակտիվացնելու և ընդհանուր պաշտպանական համակարգերի զարգացման ծախսերը միմյանց մեջ բաշխելու մտադրության վերաբերյալ նամակը, հայտնում է Euronews-ը։

Ներկայում Եվրոպական օդային և հակահրթիռային պաշտպանության կարողությունների հզորացումը ԵՄ շրջանակում ռազմական համագործակցության առաջնահերթություններից է։

Ընդհանուր առմամբ ԵՄ անդամ 18 երկրներ ստորագրել են ռազմավարական ոլորտում ուժերը միավորելու մտադրությանն առնչվող այդ նամակը: «Խոսքը բոլոր հնարավորությունների, դրանց թվում՝ հակահրթիռային և հակադրոնային համակարգերի մասին է։ Դա կարևոր կետ է, քանի որ պատերազմի ընթացքը որոշում է օդային առավելությունը»,-պարզաբանել է Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղար Պավել Կսավերի Զալևսկին։

ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերը առավելապես գրավել են եվրոպական մայրաքաղաքների հետաքրքրությունը, սակայն Եվրոպական պաշտպանության գործակալությունը (EDA) առաջարկել է միաժամանակ երեք այլ ուղղություններ՝ էլեկտրոնային պատերազմ (14 անդամ երկրների մասնակցությամբ), լողացող ռազմամթերք (17 անդամ երկրների մասնակցությամբ) և եվրոպական ռազմանավեր (յոթ անդամ երկրների մասնակցությամբ):