|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ-ը Հարավային Կորեայում տեղակայել է Patriot կատարելագործված հակահրթիռային համալիրները` որպես պատասխան քայլ ԿԺԴՀ-ի սպառնալիքներին. հայտնում է РИА Новости-ն:
Չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին`ԿԺԴՀ-ն չի դադարեցնում հրթիռային փորձարկումները: Անցյալ շաբաթ Վաշինգտոնը և Փհենյանը սպառնալիքներ փոխանակեցին: ԱՄՆ նախագահը սպառնացել էր ԿԺԴՀ-ին` «կրակով և զայրույթով» պատասխանել, եթե ԱՄՆ-ի համար սպառնալիք լինի: Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի զինվորականները դիտարկում են Գուամ կղզում ԱՄՆ-ի օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: