Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը կստեղծի հարվածային համալիրներ, որոնք կհաղթահարեն հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը RT- ի, Sky News- ի և Al Arabiya- ի հետ հարցազրույցում:
«Մենք դա կանենք։ Հակահրթիռային պաշտպանության համակարգերը աշխատում են թռչող բալիստիկ հրթիռների դեմ, և մենք, բացի դրանք բազմիցս կատարելագործելուց, ստեղծեցինք նաև այլ զենքեր, որոնք աշխարհում ոչ ոք չունի»,- ասել է նա:
Նախագահը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը սպառնալիք է զգում ՆԱՏՕ-ից:
«Մենք միշտ զգում էինք դա, խոսում էինք դրա մասին: Մեզ անընդհատ պատասխանում էին՝ մի՛ վախեցեք, անհանգստանալու բան չկա, քանի որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես ռազմական կազմակերպություն չէ, ոչ ագրեսիվ է և այսպես շարունակ », - ասել է նա:
Այնուամենայնիվ՝ Պուտինը հիշեցրել է. ՆԱՏՕ-ի կանոնադրությունը, որով նախատեսված է ռազմական աջակցություն տրամադրել դաշինքի անդամներին, ոչ ոք չի փոխել։
«Իհարկե, երբ ռազմական դաշինքի ենթակառուցվածքը մոտենում է մեր սահմաններին, դա մեզ ոչ մի ուրախություն չի պատճառում», - եզրափակել է պետության ղեկավարը: