Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիան կարագացնի աշխատանքները, որոնք ուղղված են հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգի ստեղծմանը. փետրվարի 24-ին հայտարարել է Roketsan ռազմարդյունաբերական ընկերության ղեկավար Ֆարուք Յիղիթը:
Ըստ նրա՝ այժմ ընկերության հիմնական խնդիրն է կրճատել արտաքին մատակարարներից կախվածությունը հրթիռային և հակահրթիռային համակարգերի ոլորտում, այնուհետև ստեղծել հակահրթիռներ, որոնք ունակ կլինեն խոցել բալիստիկ թիրախները:
«Բացի մեր «Հիսար» և «Սիփեր» հակաօդային պաշտպանության համակարգերից, մենք կարագացնենք հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեխնոլոգիաների նախագծման և զարգացման հետազոտությունները, որոնք կարող են խոցել բալիստիկ հրթիռների»,- ասել է Ֆարուկ Յիղիթը:
Ավելի վաղ Թուրքիան փորձել էր ստեղծել երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ կիրառելով ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը:
Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մի քանի անգամ հրաժարվեց այդ համակարգերը Անկարային մատակարարելուց, Թուրքիայի իշխանությունները սկսեցին բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու շուրջ: