Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայում «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հայտնվելը չափազանց մեծ ռեսուրսներ կխլի՝ ռազմական օբյեկտի պատրաստման առումով։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու այլ ուղիներ է ուսումնասիրում։ Այս մասին մարտի 8-ին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը. հայտնում է «Известия»-ն։
«Ես կխոսեմ միայն Iron Dome համակարգի մասին։ Դուք չեք կարող պարզապես մատների շարժումով այնպես անել, որ այն հայտնվի, դա պահանջում է մարզում, ունակություն և այլն: Բայց ձեր և նրանց ցուցակում կան այլ բաներ, որոնք, կարծում ենք, կարող ենք անել»,- ասել է նա ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
Նուլանդը նշել է, որ ավելի մանրամասն պատասխանի համար կպահանջվի փակ ձևաչափով հանդիպում՝ գաղտնի տեղեկատվության տրամադրման համար։ Նրա խոսքով՝ Ուկրաինա բազմաթիվ հակամարտկոցային ռադարներ են ուղարկվել։
Հիշեցնենք, որ դեռևս պատերազմից առաջ Իսրայելը հրաժարվել էր Ուկրաինային փոխանցել սեփական արտադրության «Երկաթե գմբեթները»: