Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները որոշել են կայացրել ուժեղացնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը՝ «դիմակայելու Ռուսաստանի կողմից եկող միջուկային հրթիռային սպառնալիքին». այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գագաթնաժողոի առաջին օրվա արդյունքներով, գրում է Интерфакс-Украина-ն։
Ըստ նրա՝ ինչ վերաբերում է միջուկային զենքին առնչվող հարցին, Ռուսաստանի վարքն «ապակայունացնող է և վտանգավոր», բայց դաշինքը չի պատրաստվում հայելային արձագանք տալ ռուսական նոր սպառազինությունների տեղակայմանը և միջուկային նոր հրթիռներ տեղակայել Եվրոպայում։
Նա շեշտել է՝ ՆԱՏՕ-ն կամրապնդի իր պաշտպանական ներուժը՝ տեսնելով, թե ինչպես է Ռուսաստանն արդիականացնում իր միջուկային սպառազինության համակարգերը։