Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքըրը։
Հաղորդվում է, որ Բոզկիրը, որը նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի և ԵՄ-ի հետ հարցերի նախարարի պաշտոնը, ստացել է 178 երկրների ներկայացուցիչների աջակցությունը, 11-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, ևս երեք քվեաթերթիկ անվավեր ճանաչվել:
Այս նշանակման կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ում երկրի դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Համաձայն Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի՝ պետության ղեկավարը շնորհավորել է թուրք դիվանագետներին կատարված իրադարձության կապակցությամբ և հույս հայտնել, որ Բոզքըրը հաջող գործունեություն կծավալի իր նոր պաշտոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, իսկ այնուհետ ԱՄԷ-ն բողոքարկել էին թուրք գործչի թեկնածությունը։
2015 թ. Բոզքըրը վիրավորանքներով հարձակվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով։