կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 13:24
Քաղաքական

Թուրք քաղաքական գործիչն առաջարկում է եկեղեցիների վրայից ջնջել «Հունական» և «Հայկական» գրությունները

Թուրք քաղաքական գործիչն առաջարկում է եկեղեցիների վրայից ջնջել «Հունական» և «Հայկական» գրությունները

Թուրքիայում գործող Մեծ միասնություն կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթեջին վրդովվել է, որ Աթենքում թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի անդամներին թույլ չեն տվել Հունաստան մտնել։ Հիշեցնենք, որ Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չէին ընդունել թիմի՝ Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին գնացել, որպեսզի մասնակցեին հունական «Օլիմպիակոս» ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։ Այդ դեպքին որպես պատասխան՝ թուրք քաղաքական գործիչն առաջարկել է Թուրքիայի կեղեցիների վրայից ջնջել «Հունական» և «Հայկական» գրությունները։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ մամլո ասուլիսում տվյալ դեպքը մեկնաբանած Դեսթեջին մասնավորապես հայտարարել է․ «Ես երեկ Թրակիայում և կղզիների շրջանում էի (նկատի ունի Իշխանաց կղզիները-Ակունքի խմբ․)։ Կղզիների բոլոր եկեղեցիներում և փոքրամասնությունների դռների վրա նշված է՝ «Հունական է»։ Եկեք այստեղի բոլոր «Հունական» գրությունների վերացնենք և հունական ծագում ունեցողների համար գրենք միայն «Ուղղափառ դպրոց կամ եկեղեցի», իսկ հայկականների համար էլ՝ «Առաքելական»։

https://www.milliyet.com.tr/siyaset/kiliselerde-rum-ibaresini-kaldiralim-6552567

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net