|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ, և հայ երիտասարդները, ուղիղ հասցեատերերին դիմելով, բողոքի ակցիա են իրականացնում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց։
Նրանք բողոքում են, որ եվրոպական կառույցները չեն արձագանքում թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականությանը։ Բողոքի ակցային միացել է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ «Մեր ձայնը միացնելով Հայաստանի քաղաքացիների բողոքի արդար ձայնին՝ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին չարձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու, Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վերաբերյալ»,- ասվում է ՀՅԴ ՀԵՄ-ի տարածած հայտարարության մեջ։
Առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմանը։