|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նախորդ տարի ազգայնամոլների կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը դժգոհություն էր հայտնել հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչությամբ: Նա իր դժգոհությունը հայտնելու համար մամուլի հատուկ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայերի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել: Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նրա դեմ բողոքի հայց էր ներկայացրել:
Գործով դատական գործընթացն ավարտվել է մայիսի 24-ին: Խտրականության և ստորացնելու մեղադրանքով` դատարանը որոշել է Ադըգյուզելին 6 ամսվա ազատազրկման ենթարկել, սակայն, քանի որ «հանցանքն իրագործվել է համացանցում», դատարանը նվազեցրել է պատիժը՝ 7 ամիս և 15 օրվա ազատազրկում, նաև` 11 հազար 240 թուրքական լիրա դրամական փոխհատուցում:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն անդրադարձել է հայատյաց ղեկավարի դատապարտմանը: «Ատելության քարոզները հանգեցնում են ատելության հողի վրա հանցագործությունների: Այս դատավարության արդյունքը ցույց է տալիս, որ ատելության քարոզներն անպատիժ չեն մնում, ինչը թե՛ հայերի, թե՛ Թուրքիայի հասարակության` խաղաղությանն ու արդարությանը հավատացող բոլոր մարդկանց համար հուսադրող է։ Մենք շարունակելու ենք պայքարել ատելություն պարունակող ելույթների, ռասիստական ցանկացած հանցագործության դեմ և արդարություն փնտրել ու աշխատել հասարակական խաղաղության ուղղությամբ»,- ասել է Փայլանը։
Կատարվածի մասին մանրամասն` այստեղ: