|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարապարակել է երկու կարևոր զեկույց, որոնք վաղը նաև առանձին կուղարկվեն ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, միջազգային կառույցներին:
«Հրապարակում եմ՝
1) Մեր 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների, բազմաթիվ սահմանային այցերի արդյունքներն անգլերենով ԻՆՏԵՐԱԿՏԻՎ՝ GOOGLE EARTH-ի ՔԱՐՏԵԶԻ վրա:
Քարտեզի (Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի օրինակով) վրա ադրբեջանական տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Առկա նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:
2) Արտահերթ զեկույց ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար: Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ)»,- գրել է Արման Թաթոյանը: