Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը գրում է.
«ՍՐԲԱԳՐԵԼԻ ՎՐԻՊԱԿ
Հիշու՞մ եք՝ ինչպես պարսից Շապուհ արքան Հայոց Արշակ թագավորին հրավիրեց Տիզբոն և որոշեց ստուգել նրա տրամադրություններն ու վերաբերմունքն իր նկատմամբ։ Հայաստանից հող բերել տվեց և սրահի կեսը ծածկեց այդ հողով և այն ցողեց Հայաստանից բերված ջրով։ Երբ Արշակի հետ թևանցուկ քայլում էր պարսից հատվածում, վերջինս խեղճանում էր, հնազանդություն ցույց տալիս և երդվում հավատարմորեն ծառայել Շապուհին։
Երբ քայլում էին հայկական հող ու ջրով ծածկված հատվածում, Արշակը վիրավարական և ստորացուցիչ խոսքեր էր ասում Շապուհին, կասկածի տակ դնում նրա արքայական ծագումը և սպառնում նրան պատժել։
Այս մասին հիշեցի գրեթե առանց պատճառի, գրեթե հենց այնպես, եթե չլիներ Ստեփանակերտում Ն․ Փաշինյանի երեկվա խոսքը՝ ուղղված Արցախի ՄԵԾԱՐԳՈ ՆԱԽԱԳԱՀԻՆ։
Կարծում եմ՝ շփոթմունք էր, և Հայաստանի Հանրապետություն վերադառնալով՝ անհապաղ կսրբագրի Արցախի ԸՆՏՐՎԱԾ ՆԵԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ հասցեին թույլ տված վրիպակը»։