կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 12:48
Քաղաքական

Մեծարգո նախագահն ինձ նկատի ուներ. Վարդան Սեդրակյան

Մեծարգո նախագահն ինձ նկատի ուներ. Վարդան Սեդրակյան

Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անորոշությունից եւ անէությունից միանգամից չեն գալիս եւ ասում` ես նախագահ եմ դառնալու, քանի որ նախագահ են դառնում թիմով, անցած ճանապարհով: Նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը ակնկարկել է հենց իրեն:

 

«Մեծարգո պատվարժան նախագահը նկատի է ունեցել ինձ, քանի որ մյուս բոլոր թեկնածուները իր համար որոշակի կենսագրություն ունեն: Հայրիկյան- Հովհաննիսյան- Բագրատյան եռյակը գործում է նրա բարձր հովանու ներքո»,- հայտարարեց Սեդրակյանը:

 

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանին` էպոսագետ թեկնածուն հայտարարեց, որ նա առայժմ փորձում է քաղաքական քայլեր կատարել:

 

Նա հայտարարեց նաեւ, որ գովազդային վահանակի մեկ կողմը ամսական 15 հազար դոլար է, իսկ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նման 117 վահանակ է պատվիրում: «Ինչո՞ւ չեք հարցնում` որտեղի՞ց Րաֆֆի Հովհաննիսյանին այդ փողերը»,-հայտարարեց Սեդրակյանը:

 

Նա նաեւ վստահեցրեց, որ գործող նախագահը, չունենալով մոսկովյան եւ այլ «դաբրոներ», ամեն գնով որոշել է ստանձնել նախագահի պաշտոնը, բայց չի ստացվի:

 

Հարցին` եթե, այդուհանդերձ, չընտրվեք, ի՞նչ եք անելու, Սեդրակյանը պատասխանեց. «Ես ձեր չափ երեւակայություն չունեմ, որ նման բան պատկերացնեմ»: