| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ. լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը` անդրադառնալով ԱԺ նիստի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանը շրջապատված է ավտորիտար Ադրբեջանով, Թուրքիայով և ավտորիտար բնույթ ունեցող Իրանով:
Նշենք, որ կարճ ժամանակում Կոնջորյանի այս հայտարարությունը բացասական մեկնաբանությունների առիթ է տվել համացանցում:
Պատգամավորը նշեց, որ դա իր մասնավոր ձևակերպումն էր: «Եթե թույլ տաք` կպարզաբանեմ. այդ պահին հնչեցրած բառերն իմ անձնական ձևակերպումն են և բացարձակապես չեն արտահայտում մեծամասնության ձևակերպումը»,- ասաց նա:
Դիտարկմանը` իսկ եթե նման վրիպակ թույլ տա միջազգային հանդիպումների ժամանակ, Կոնջորյանն արձագանքեց, որ դրա համար պետք է յուրաքանչյուրն իր վրիպակների վրա սովորի: «Ես այն մարդկանցից չեմ, որ ամենատարբեր ձևերով լղոզեի, բայց ես ասում եմ` այդ վրիպակից կարելի է սովորել, և փորձելու եմ ամեն բան անել, որ թե' միջազգային, թե' տեղական հարթակներում նման վրիպակ չլինի»,- նշեց նա և հավելեց, որ ձևակերպումը կարող էր լինել ավելի հաջող:
Yerkir.am-ի ճշտող հարցին` օրինակ, ի՞նչ ձևակերպում, պատգամավորը պատասխանեց. «Պետք է ուրիշ ձևակերպում տայի: Օրինակ` կարող էի ասել` Իրանն ունի յուրահատուկ, աշխարհի ստանդարտ ժողովրդավարություններից, պետություններից տարբերվող քաղաքական համակարգ: Հիմա, օրինակ, եթե ոտքի վրա հարցնում եք, այդպես կասեմ»:
Հարցին էլ` չի՞ կարծում, որ սովորել պետք է ԱԺ պատերից դուրս, պատգամավորը պատասխանեց` ոչ: «Մենք սովորում ենք միշտ, ամենուր, մեր գործունեության ընթացքում որտեղ էլ որ լինենք: Եղել են շատ դեպքեր, երբ նախկին իշխանությունների ժամանակ թույլ են տրվել վրիպակներ, սակայն ամեն կերպ փորձ է արվել լղոզել դրանք»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը` դա արդարացում չէ, Կոնջորյանը համաձայնեց. «Այո, արդաարացում չէ, բայց ես կարծում եմ, որ մեր սրենդի քաղաքական գործիչները պետք է տարբերվեն նրանով, որ եթե նույնիսկ թույլ ենք տվել քաղաքական վրիպակներ, միանգամից հասկանանք և աշխատենք դրանք ուղղելու համար»: