Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր նախագիծ, որով Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկում է թույլատրել դադարեցնել «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ –ի հետ 2017 թվականի պայմանագիրը: Ըստ այդմ` պայմանագրի դադարեցմամբ կողմերի համար դադարում են փոխադարձ պարտավորությունները, եւ կողմերն ազատվում են պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու համար պատասխանատվությունից:
Ըստ հիմնավորման` ՌԴ սահմանապահ զորամասի ղեկավարությունը թույլ չի տվել իր կողմից վերահսկվող տարածքում շինարարական աշխատանքներ կատարել: Սակայն այսօր այդ վարկածը հերքեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը` ասելով, որ ռուսաստանցի սահմանապահների կողմից նման արգելք չի եղել, և խոսքը իրանական կողմի հետ բանակցությունների մասին է:
«Դուք սխալ եք հասկացել, ռուս սահմանապահների մասին խոսք չի գնում, խնդիրն իրանական կողմի հետ է: Մենք պայմանագիրը դադարեցրել ենք, որ շինարարը տույժ-տուգանքների տակ չընկնի, քանի որ գետի հունի հետ կապված իրանական կողմն առարկություններ ուներ: Բանակցությունները իրանական կողմի հետ շարունակվում են: Ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ: Եվ եթե նման բան է նշված, ապա դա վրիպակ է եղել»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով` ռուսաստանցի սահմանապահները հայկական կողմի հետ են բանակցություններ վարում իրանական կողմի հետ, և եթե իրանական կողմն իր համաձայնությունը չի տալիս, ապա այդտեղ է թելը կտրվում: Ուստի շինարարի հարցը կարգավորելու նպատակով, որպեսզի նա տույժերի չենթարկվի, պայմանագիրը դադարեցվում է:
Լրագրողները հարցրեցին` ինչո՞ւ է հայ-իրանական բանակցություններին մասնակցում ռուսական կողմը` սահմանապահների միջոցով:
«Որովհետև նրանք են սահմանը պահում, այդպես է կարգը, նրանք պետք է ներկա լինեն այդ բանակցություններին»,- ասաց Արսեն Հարությունյանը` հավելելով, որ չի կարող հղում տալ օրենքին, թե որ նորմի համաձայն են ռուսաստանցի սահմանապահները մասնակցում հայ-իրանական բանակցություններին: