|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Միջազգային օլիմպիական կոմիտեն 800 միլիոն դոլար է տրամադրել կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքների վերացման և ՕԽ-ի հետաձգման համար: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել, եթե անգամ կորոնավիրուսի պատվաստանյութը չգտնվի:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: