|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին 15 մլն դոլար է հատկացրել. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ հատկացված գումարն ուղղվելու է վիրուսով հիվանդացության դեպքերի հետազոտմանը, դրա տարածման դինամիկայի ուսումնասիրմանը, ինչպես նաև իրավիճակի հետագա համալիր վերլուծությանը։ Գումարը կփոխանցվի ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ։
«Մենք պետք է հիմա գործենք»,- գրել է նա։
Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 2990 մարդ. վարակվածների թիվը 87 448 է, իսկ առողջացել է 42 669 մարդ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին