|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ ռազմածովային ուժերն ընտրել են ամերիկյան «Applied Intuition» ընկերությանը՝ իրենց նավատորմի ականակիրների վրա արհեստական բանականության վրա հիմնված համակարգեր ներդնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արհեստական բանականության ոլորտում առաջատար «Applied Intuition» ընկերությունն ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ կնքել է իր տեսակի մեջ եզակի պայմանագիր՝ նախատեսված արհեստական բանականությամբ հագեցած տվյալների մշակման ենթակառուցվածքների արտադրության և ամերիկյան նավատորմում դրանց ներդրման համար»,- ասված է «Applied Intuition» ընկերության հայտարարության մեջ։
Ակնկալվում է, որ համակարգը միաժամանակ կկատարի երկու խնդիր։ Նախ՝ այն տվյալներ կհավաքագրի տարբեր տեսախցիկներից ու ինֆրակարմիր տվիչներից և դրանք կմիավորի անձնակազմի համար նախատեսված մեկ ամբողջական պատկերի մեջ՝ ներառյալ հնարավոր բախումների վերաբերյալ նախազգուշացումների տրամադրումը։
Եվ երկրորդ՝ այդ համակարգը կգրանցի տվյալները սենսորներից և կփոխանցի դրանք ափ՝ պայմանով, որ առկա լինի կապուղու բավարար թողունակություն և պահպանվեն անվտանգության պահանջները։