|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ՄԱԿ-ը Լիբիայում զինված հակամարտության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար 2 միլիոն դոլար է հատկացրել Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից: Այս մասին տեղեկացնում է africanews.com-ը:
Տրամադրված գումարը կուղղվի բռնի պայմանների մեջ գտնվող քաղաքացիներին, այդ թվում` ներգաղթյալներին ու փախստականներին, կենսական անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու համար:
«Ես խորապես մտահոգված եմ Լիբիայում տիրող իրավիճակով: Վերջին 24 ժամվա ընթացքում Տրիպոլիում տեղի է ունեցել քաղաքացիական բնակչության նկատմամբ ամենախոշոր հարձակումը` 2014 թվականից ի վեր: Կոչ եմ անում բոլոր կողմերին` հրաժարվել զենքի կիրառումից, քանի որ այն ավելի մեծ ռիսկի է ենթարկում ոչ միայն մարդկանց, այլ նաև ենթակառուցվածքները»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը հավաստիացրել է, որ հատկացված դրամական օգնությունը նախևառաջ կուղղվի զինված հակամարտության հետևանքով տուժածներին ընդունող հիվանդանոցներին:
Հիշեցնենք, որ Լիբիայի մայրաքաղաքում`Տրիպոլիում, ավելի վաղ տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով զոհվել է 205 մարդ, տուժել`913-ը: