Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական հակամարտության անմիջական սպառնալիք չկա՝ չնայած միջազգային խոշոր հիմնախնդիրները լուծելու տարբեր մոտեցումների. այ մասին ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրուցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «ՆԱՏՕ-ի հետ ռազմական կոնֆլիկտի անմիջական սպառնալիք չկա: Նույնիսկ տարաձայնությունների, միջազգային խոշոր հիմնախնդիրների եւ մարտահրավերների լուծման մոտեցումներում տարբերությունների առկայության դեպքում նման հակամարտության հիմքեր չկան», ու հավելել. «Ավելին, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի պետությունների հասարակությունները եւ քաղաքական էլիտան, ինչպես եւ մենք, գիտակցում են հակամարտության գլոբալ աղետալի բնույթը»:
Զասի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հասկանում է զարգացող ռազմաքաղաքական իրավիճակի բարդությունը, ինչպես՝ եվրոպական մայրցամաքում, այնպես էլ ամբողջ աշխարհում: «Ցանկացած իրավիճակ, որը կապված է դրա փոփոխության հետ, վերահսկվում եւ մանրակրկիտ վերլուծվում է: ՀԱՊԿ սահմաններին մոտ ՆԱՏՕ-ի ռազմական հզորության եւ ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, համատեղ զորավարժությունների ինտենսիվությունն ու մասշտաբը (տարեկան մինչեւ 40 խոշոր զորավարժություններ է անցկացվում) չեն կարող չանհանգստացնել»,- հստակեցրել է պաշտոնյան ու ավելացրել, որ այս ամենն օբյեկտիվորեն ադեկավտ արձագանք է պահանջում ՀԱՊԿ-ից եւ հնարավոր ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մշտական պատրաստակամություն. «Այս առումով քաղաքական եւ դիվանագիտական արձագանքման միջոցառումներ են մշակվում, ամրապնդվում է կազմակերպության ռազմական բաղադրիչը, շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժեր) մարտական հնարավորությունների բարձրացման եւ դրանց կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ»,- եզրակացրել է նա։
Միևնույն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է՝ հիշյալ բոլոր միջոցներն ուղղված են բացառապես ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: