|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ֆինլանդիան և Շվեդիան կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին դիմումի ներկայացման հաջորդ իսկ օրը, այդ թեմայի քննարկումը կարող է սկսվել Ուկրաինայում սրման դեպքում. ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Եթե Ֆինլանդիան և Շվեդիան դիմեն՝ միանալու համար (կազմակերպությանը), մենք կարող ենք անմիջապես որոշում կայացնել: Դուք կարող եք անդամ դառնալ հենց հաջորդ օրը, քանի որ համապատասխանում եք անդամակցության բոլոր անհրաժեշտ չափանիշներին»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Ֆինլանդիայի հանրային հեռարձակող Yle-ին։
Նրա խոսքով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը պահանջել է «վետո դնել դաշինքի ընդլայնման վրա»։
«ՆԱՏՕ-ի դռները բաց կմնան, և մենք չենք ցանկանում, որ Վլադիմիր Պուտինը հանդես գա որպես դռնապան: Կարծում եմ, որ Ռուսաստանի հարձակումը Ֆինլանդիայում և Շվեդիայում քննարկում կառաջացնի ՆԱՏՕ-ին միանալու մասին… Այսպիսով՝ Ուկրաինայի վրա հարձակվելու գինը Պուտինի համար չափազանց բարձր կլինի»,- ընդգծել է Ռասմուսենը։
Միաժամանակ, նա հայտարարել է, որ չի հավատում, թե Ռուսաստանի Դաշնությունը «կհարձակվի» Ուկրաինայի վրա։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ուրբաթ հայտարարել է, որ երկիրը դեռ մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։