|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ամբողջությամբ պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ՝ չնայած դաշինքի աշխատանքներին սահմանափակելու Երևանի որոշմանը, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
Նա նշեց, որ եթե Հայաստանը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը, սակայն այս դեպքում Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել։
«Այս դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել»,- հավելել է Թասմագամբետովը։
«Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը քննարկելիս պետք է հաշվի առնել կողմերի ռեսուրսային բազան և իրական հնարավորությունները», - նշել է գլխավոր քարտուղարը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը հաշվի է առնում ՆԱՏՕ-ի գործունեությունը և վերլուծում բարդ գործընթացները՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական մասնակիցների շահերի և հնարավորությունների հետ։