կարևոր
3880 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-28 11:09
Քաղաքական

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, գրում է РИА Новости-ն։

ՀԱՊԿ-ում ներկայումս ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, Կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին ամբողջությամբ համապատասխան։ Ընդունված որոշումների մասին քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ ես նշում եմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին»,- ասել է Թասմագամբետովը National Defense ամսագրին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, ՀԱՊԿ քարտուղարությունն աշխատում է կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգին ու ընթացակարգերին խստորեն համապատասխան։

«Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերություններում։ Չեմ թաքցնի, որ որոշ իրադարձություններ և տրամադրություններ հայաստանյան էլիտաների մոտ անհանգստություն են առաջացնում։ Բայց մենք հույս ունենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափության և Կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։