կարևոր
904 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-19 12:29
Աշխարհ

ՌԴ-ԱՄՆ շփումը կօգնի նվազեցնել լարվածությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՌԴ-ԱՄՆ շփումը կօգնի նվազեցնել լարվածությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՌԴ–ի և ԱՄՆ–ի երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում, կարևոր է կողմերի շփումների փաստը, և ռուս-ամերիկյան երկխոսության էֆեկտն ամենաուղղակի ազդեցությունը կունենա համաշխարհային գործընթացների վրա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Անկասկած, ռուս-ամերիկյան երկխոսության մուլտիպլիկատիվ էֆեկտն ամենաուղղակի ազդեցությունը կունենա համաշխարհային գործընթացների վրա, կօգնի նվազեցնել լարվածությունը Եվրասիայի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում», - ասել է նա Բիշքեկում ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ «իրանական քեյսի» շուրջ առաջընթաց կա Օմանում ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների լույսի ներքո: