Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպես արտակարգ դրություն չհայտարարելու, այնպես էլ հայտարարելու և այն 2 անգամ երկարաձգելու բուն նպատակը քաղաքական է։
Կորոնավիրուսը երկու ամիս առաջ սովորական վիրուս էր հռչակվում ու ոչ վտանգավոր, իսկ հիմա՝ խիստ վտանգավոր։ Ամեն ինչ կախված է վարչապետի քաղաքական հաշվարկներից։ Մարդկանց կյանքն ու առողջությունը ածանցվում են այդ հաշվարկներից։
Սկզբում արտակարգ դրության չէին անցնում, որ հանրաքվե անեին։ Թքած, թե քանի մարդ կվարակվեր ու քանիսը կմահանային։
Հետո ստիպված անցան արտակարգ դրության ու հետաձգեցին ՍԴ–ն սեփականաշնորհելու գործողությունները։
Հիմա արտակարգ դրությունը դարձել է հնարավորություն նույն այդ հանրաքվեի հարցի տակից դուրս գալու և սոցիալական խնդիրների տակ կքած քաղաքացիների զանգվածային բողոքներ թույլ չտալու համար։ Մնացած առումներով կառավարությունը ձեռքերը լվացել է։ Ոչ մի արտակարգ դրության հոտ անգամ չի գալիս։ Համեմատության համար առաջարկում եմ Վրաստանի ու Ադրբեջանի թվերը նայել, ու ամեն ինչ պարզ կդառնա։
Եթե վարչապետին մնար, ապա նա միշտ կուզենար պաշտոնավարել արտակարգ դրության պայմաններում։ Բայց դե Հայաստանն այդ ռեսուրսը չունի։ Երբ կաթսան եռում է, ապա այն մի օր պայթում է, ինչքան էլ որ փորձես կափարիչն ամուր սեղմել»։