Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջարկությունը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցի քննարկումը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ շատերն այսօր ԵԱՏՄ-ն պաշտոնապես և ոչ պաշտոնապես ասոցացնում են Խորհրդային միության հետ։ Ըստ նրա` ԵԱՏՄ-ում նույնիսկ մեր օլիգարխներին են խեղճացնում, քանի որ ավելի խոշորներն են մոնոպոլացնում տարբեր ոլորտները: Ապա անեկդոտ հիշեց` «չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այս Նոր տարին»՝ համեմատելով սա վերջին օրերի լրահոսի հետ` ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ: Ըստ Փաշինյանի` մամուլում դա ներկայացվում է որպես միայն նախագահ Սարգսյանի հաջողություն և ազդարարվում, որ Սարգսյանը պատրաստվում է դառնալ վարչապետ 2018 թվականին:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ եթե մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը խոսում էինք միայն «Գազպրոմ»-ի մենաշնորհի մասին, ապա ներկայումս նաև բենզինի մենաշնորհ կա։ Ըստ Փաշինյանի՝ առաջ «Ֆլեշ»-ին ու CPS-ին էինք մեղադրում վառելիքի մենաշնորհ ունենալու մեջ, հիմա դրանք են «Ռոսնեֆտ»-ի պատճառով դարձել մենաշնորհի զոհ, քանի որ հիմա Հայաստանը միայն «Ռոսնեֆտ»-ի բենզին է ներկրում։
Նա անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիտարկումներին: «Մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ինչ է.մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում: Մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ ՀԱՊԿ շրջանակներում պետք է հստակություն մտցվի, թե ինչ պայմանավորվածություններ կան: ՀԱՊԿ, ՀԱՊԿ... Իրականից դարձրիք Բրյուս Լի: Հասկանանք՝ մեզ օգո՞ւտ է, թե՞ ոչ: Թող իշխանությունը չմտածի, որ եթե դեմ քվեարկեց, այս հարցն օրակարգից դուրս է գալու: Այս քաղաքական օրակարգը ներկա է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ համոզվածություն չունենք, որ այդ կազմակերպության շրջանակներում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանվում են»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանի ելույթին արձագանքեց նիստը վարող Արմեն Աշոտյանը. «Ձկնի'կ, լող տուր, լող արա, դրսի որսը թող արա»: