Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
ԱՊՀ անդամ երկրների հետ Հայաստանն ունի ազատ առեւտրի արդեն գործող ռեժիմ, նույնպիսի համաձայնություն ձեռք բերելու պրոցեսներ են այժմ ընթանում Եվրամիության հետ. այսօր լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նա նշեց, որ այս տարի որոշում կայացվեց, որից հետո սկսվեցին ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ առեւտրի իրականացման շուրջ բանակցություններ, ինչի արդյունքում այս տարի Հայաստանը ԵՄ-ի հետ ունեցել է 3 բանակցություն, իսկ հաջորդ տարի նախատեսվում է ունենալ եւս հինգը, որով ավարտին կմոտենան այս գործընթացները:
«Այսպիսով, սրանով մեր արտադրողներն ու արտահանողները կունենան ազատ առեւտրային մուտք այդ երկու խոշորագույն շուկաներ` ԱՊՀ տարածք ու ԵՄ տարածք, որոնց բաժին է հասնում մեր արտահանումների մոտ 85 տոկոսը»,- ասաց նախարար Դավթյանը:
Ինչ վերաբերում է 2012 թվականին ՏՏ ոլորտին վերաբերող ձեռքբերումներին, ապա Տիգրան Դավթյանը, որպես ամենակարեւոր ձեռքբերում, նշեց վարչապետի վերջին այցի արդյունքները ԱՄՆ. կնքվել են ՏՏ ոլորտին վերաբերող 4 պայմանագրեր այս ոլորտի աշխարհում առաջատար 4 ընկերությունների հետ: Այս ոլորտի դինամիկան նախարարը գնահատեց դրական եւ նշեց, որ աճի բարձր տեմպեր են նախատեսվում հաջորդ տարի: