Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի հավաքականի ճակատագիրը` դուրս գալու 2014-ի Աշխարհի ընտրական խմբից, կորոշվի Իտալացիների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է Հայատսան-Իտալիա հանդիպման և իր սաների շանսերի մասին:
«Հայաստան-Բուլղարիա խաղի ժամանակ Ռոբերտ Արզումանյանը և Արազ Օզբիլիսը վնասվածք ստացան, և միայն մարզումից հետո հայտնի կլինի` նրանք կմասնակցեն խաղին, թե` ոչ: Ես հավատում եմ մեր թիմին ,քանի որ մեծ ներուժ ունենք: Ընտրական փուլում մենք բախվեցինք բազմաթիվ խնդիրների, շատ կորուստներ ունեցանք:
Իտալիայի հավաքականին հաջողություն եմ մաղթում:Բոլոտելին և Ինսինյեն հրաշալի ֆուտբոլիստներ են: Մեր հավաքականը բազմիցս ապացուցել է, որ դրսում ավելի լավ է խաղում,քան տանը:Կարծում եմ, որ մենք ավելի մոտիվացված պետք է լինենք, քան իտալացիները»,- Մինասյանի խոսքն է մեջբերում eurosport.ru-ն:
Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին, Իտալիայի Նեապոլ քաղաքում: