կարևոր
2845 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-14 21:55
Աշխարհ

Լուկաշենկոն կոչ է արել Փաշինյանին հապճեպ որոշումներ չկայացնել

Լուկաշենկոն կոչ է արել Փաշինյանին հապճեպ որոշումներ չկայացնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հապճեպ որոշումներ չկայացնել ՀԱՊԿ-ի հարցում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Բելառուսի առաջնորդի դիրքորոշումն է ներկայացրել նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

Նրա խոսքով՝ Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ չմասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին՝ հասկանալով, որ դա ցանկացած երկրի ղեկավարի գործն է։

Հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետը նախագահ Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

«Եվ ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից՝ նախագահ Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- հավելել է Էյսմոնտը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։