|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ԱՄՆ-ն կասկածվում են հումանիտար օգնության անվան տակ զենք փոխադրելու մեջ։ Այս մասին նշվում է Սիրիա փախստականների վերադարձման ռուսական և սիրիական շտաբերի ղեկավարներ Միխայիլ Միզինցևի և Հուսեյն Մահլյուֆի տարածած հաղորդագրության մեջ. հայտնում է «ՌԻԱ Նովոստիի»։
ԱՀԿ-ն ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է «Ալ-Ռուբիյա» անցակետով հումանիտար օգնության փոխադրման մասին։ Ըստ շտաբերի ղեկավարների՝ իրականում Վաշինգտոնը այդ կերպ փորձում է իրականացնել զենքերի տրանզիտ՝ զինյալների համար և արտահանել ածխաջրածնային հումք։
«Այդ անցակետով հնարավոր է զենքի, թմրանյութի, զինյալների և կորոնավիրուսի ներթափանցում», - նշել են նրանք։
Մայիսի 12-ին ԱՄՆ-ն ընդունել էր Սիրիայում ՌԴ հաջողությունները, սակայն ընդգծել էր, որ Վաշինգտոնի աջակցությունը կստանա միայն այն ժամանակ, երբ կհրաժարվի Բաշար Ասադի հետ համագործակցությունից։