Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ակադեմիական քաղաք» եզրը նիկոլենց նորլեզի (newspeak) հերթական օրինակ է։ Այս մասին գրել է Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Այսինքն ոռիագույն ինչ-որ մի բան հանրությանը հրամցնում են այնպիսի փաթեթավորմամբ, որ ով դրա դեմ խոսի, ստացվի, թե ինչ-որ լավ բանի դեմ է խոսում (օրինակ՝ բուհերի զարգացման դեմ է խոսում)։
Ինչպես «խաղաղության» անվան տակ մեզ պարտություն են հրամցնում, «ինքնիշխանության» անվան տակ՝ պետականության ապամոնտաժում։
Առաջարկում եմ սա անվանել «ակադեմիական գետտո», կամ, գուցե «բուհական կոնցլագեր» (թեպետ միայն բուհերը չեն, որ այդ դրոշի տակ ավերվելու են)։
Հ.Գ. Ի դեպ, Նիկոլն իր հին ելույթներից մեկում նաև սպառնում էր Աշտարակում օպերա կառուցել, ինչից մի տեսակ սկսում եմ անհանգստանալ Օպերայի շենքի համար էլ»։