|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում ապահովել հումանիտար օգնությունը դեպի Սիրիայի Դեր Զոր և Իդլիբ նահանգներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորն ասել է,որ մտահոգ է Դեր Զորի որոշ շրջաններում և Իդլիբում տեղի ունեցող իրավիճակով, քանի որ այնտեղ են գտնվում բազմաթիվ տեղահանված երեխաներ, որոնք բնակվում են գերբնակեցված ճամբարներում և կացարաններում: ՅՈւՆԻՍԵՖ-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում ապահովել մարդասիրական կազմակերպությունների անվտանգ, կայուն և անխոչընդոտ հասանելիությունը, որպեսզի նրանք խիստ անհրաժեշտ մթերքներ հասցնեն երեխաներին և Սիրիայի ողջ տարածքում բնակվող ընտանիքներին: