|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը Twitter-ի իր էջում գրառմամբ մեղադրել է Ռուսաստանին՝ ռազմական ինքնաթիռները Լիբիա տեղափոխելու մեջ. այս մասին գրում է BBC-ն։
Մամլո հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է՝ Մոսկվան տեխնիկա է ուղարկել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը աջակցելու համար: Ընկերության վարձկանները, ըստ Պենտագոնի, պայքարում են Լիբիայի ազգային բանակի կողմից, որը ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը:
Աֆրիկյան հրամանատարությունում հայտնել են նաև, ռազմական օդանավերը ժամանել են Սիրիայի տարածքով, որտեղ դրանք ներկվել են՝ պատկանելությունը թաքցնելու նպատակով։
Պետդումայի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կրասովը հայտարարություն է տարածել այս առնչությամբ, նշելով՝ ռուսական ռազմական ինքնաթիռները Լիբիա տեղափոխելու վերաբերյալ ամերիկյան հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում:
Միևնույն ժամանակ պատգամավորը հիշեցրել է՝ Ռուսաստանը հանդես է գալիս Լիբիայում բռնություններին վերջ տալու օգտին և հակամարտության կողմերին կոչ է անում բանակցել: