Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը:
Իսկ շրջանառությունն արգելված իրերի մյուս մասը, ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները բարելավելու և ղեկավարության կողմից խրախուսանքների ու պարգևատրումների արժանանալու խմբային շահերից ելնելով, ցանկացել է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, նրանց համոզել կամ այլ եղանակով դրդել, որպեսզի վերջիններս դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանության տվյալ բաժին՝ այն ձևակերպելով որպես բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ հանձնված զենք-զինամթերք, ըստ այդմ՝ նպատակ ունենալով արհեստական ուռճացնել ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները և հասարակության ու ղեկավարության մոտ ստեղծել ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք՝ անտեսելով նույն ժամանակահատվածում ընթացող թեժ մարտական գործողությունների մասնակիցների՝ զենք-զինամթերքով ապահովված լինելու օրհասական անհրաժեշտությունը:
Քրեական գործով շարունակում են ձեռնարկվել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողություններն օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Միաժամանակ, պետական ծառայություն իրականացնող անձանց կոչ է արվում գործել օրինականության սկզբունքի անշեղ պահպանմամբ և զգուշացնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվելու յուրաքանչյուր նման դեպք հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ: