|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հարավային Կորեան խոստանում է արագ իրականացնել Հյուսիսային Կորեային միջազգային կազմակերպությունների միջոցով 8 միլիոն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնության տրամադրումը` միաժամանակ քննարկելով ասիական երկիր պարեն ուղարկելու հնարավորությունը, որը հայտարարում է, թե տառապում է վերջին տասնամյակի ամենաուժեղ երաշտից: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Հարավի միավորման նախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն` ծրագրերը կքննարկվեն ՄԱԿ-ի Պարենային ծրագրի և Մանկական հիմնադրամի հետ` նախատեսվող օգնությունն հյուսիսկորեացի երեխաներին և հղի կանանց առագ հասցնելու նպատակով:
Միաժամանակ Սեուը լիահույս է, որ օգնությունը կնպաստի դիվանագիտական ջանքերի և Փհենյանի հետ փոխհամագործակցության վերականգնմանը, որոնք այս պահի դրությամբ փակուղու առջև են կանգնել՝ կապված Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային բանակցությունների տապալման հետ:
