| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մենք կոչ ենք անում ԵՄ-ին ցույց տալ Թուրքիային, որ իր սադրիչ գործողություններով չի կարող ներդրում ունենալ ԵՄ-ի հետ հարաբերություններում, իսկ միջազգային նորմերի խախտումը հետևանքներ կունենա. այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը։
Հունական լրատվամիջոցին տված հարցազրույցում Վարվիցիոտիսն առաջարկում է Թուրքիային հստակ մեսիջներ ուղարկել, որ Եվրոպան վերջապես փոխում է իր դիրքորոշումը։
Ըստ փոխնախարարի՝ Թուրքիան շարունակում է տարածաշրջանում իրեն դրսևորել որպես ապստամբ. «Մեր հարևանները պետք է իմանան, որ կրակոցների և սպառնալից հռետորաբանության քաղաքականությունը չի կարող օգնել ընդհանուր ջանքերին՝ երկու երկրների հետագա հարաբերությունների բարելավման համար»։
Նա նաև հավելեց, որ հունական կառավարությունը կարող է ցանկացած ժամանակ օգտագործել իր դիվանագիտական զենքը Թուրքիայի ցանկացած մարտահրավերներին դիմակայելու համար. «Մենք չենք վախենում, մենք միշտ պատասխանում ենք «զենքով» մեր իրավունքների դեմ սպառնալիքների ժամանակ», - եզրափակեց Վարվիվիոտիսը։