|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայից պահանջել է չեղարկել թուրքական խորհրդարանի՝ 1995 թվականի հունիսի 9-ի որոշումը, ըստ որի՝ Էգեյան ծովում տարածքային ջրերը 6-ից մինչև 12 ծովային մղոն ընդլայնելու՝ Հունաստանի միակողմանի նախաձեռնությունը Թուրքիայի կողմից կընկալվի որպես պատերազմ հայտարարելու առիթ` casus belli:
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին Հունաստանը, Իտալիայի հետ համաձայնությամբ, ընդլայնել է իր ափամերձ ծովային գոտին 6 ծովային մղոնից մինչև 12։ Այնուհետև Միցոտակիսն ասել է, որ Հունաստանն իրեն իրավունք է վերապահում նմանատիպ ընդլայնում իրականացնել այլ ծովերում, ինչի հետ Թուրքիան կտրականապես համաձայն չէ` խոստանալով համարժեք պատասխան տալ նման գործողությանը: