|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` Հանրապետական-Ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Բաթման նահանգի Սասոն (Սասուն) քաղաքում ելույթի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել իշխող կուսակցությանն ու Էրդողանին. հայտնում է cumhuriyet.com.tr կայքը:
Նա մասնավորապես նշել է. «Սասունը հզոր պատմություն ունեցող գավառ է: Սակայն ամեն ինչ փակել են այստեղ: Ծխախոտը, ոլոռը, ոսպը արդեն ներկրում են, ոչ թե արտահանում: Եթե Ալլահից վախենային, շրջանը այս վիճակում կլինե՞ր: Ալլահից չեն վախենում, այլ Թրամփից և Մերկելից: Եթե Ալլահից վախենային, ոչ մի երեխա սոված փորով չէր մտնի անկողին: Բաթմանը կոչում են գործազրկության մայրաքաղաք»: